Դրամը շարունակում է արժեզրկվել․ այսօր կեսօրին տարադրամի փոխանակման երևանյան կետերում ամերիկյան 1 դոլարի դիմաց արդեն պահանջում էին 420-421 դրամ, ինչն աննախադեպ է այս տարվա համար:
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2014-ի սեպտեմբերի վերջին՝ հուլիսի սկզբի հետ համեմատած, Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են մոտ 121 միլիոն ԱՄՆ դոլարով: